Ընկուզեղենի օգտակար հատկությունները


16:42 , 23 հոկտեմբեր, 2014

33Elq.am-ը գրում է․

1. Ընկուզեղենը հարուստ է սննդարար նյութերով ու էներգիա փոխանցող հրաշալի սննդամթերք է: Ճարպաթթուները, որոնք պարունակում են ընկուզեղենը օգնում են նվազեցնել վատ խոլեստերինն ու բարձրացնում են օրգանիզմին անհրաժեշտ դրական խոլեստերինը:

2. Կանխարգելում է կորոնար զարկերակային հիվանդություններն ու կաթվածները:

3. Դրանք հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն: Այն օգնում է կարգավորել արյան բարձր ճնշումը, պայքարել կրծքի, հաստ աղու ու պրոստատիտի քաղցկեղների դեմ:

4. Ընկուզեղենն օգտակար է նաև ռևմատիկ արթրիտի, դեպրեսիայի դեմ, ինչպես նաև ուղեղի աշխատանքի համար:

5. Դրանք հարուստ են  պոտասիումով, մանգանով, կալցիումով, երկաթով, մագնեզիումով, ցինկով, ֆտորով ու սելենիումով: Մագնեզիումը պայքարում է օրգանիզմի ազատ ռադիկալների դեմ, պոտասիումը կարգավորում է սրտի աշխատանքն ու արյան ճնշումը, պղինձը նպաստում է արյան կարմիր գնդիկների արտադրությանը, ֆտորը կանխարգելում է ատամների հետ կապված խնդիրները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ