Ինչն է նորաձև 2014 թվականի աշնանը. ոճաբանի խորհուրդները


16:12 , 23 հոկտեմբեր, 2014

Ինչն է  նորաձև 2014 թվականի աշնանը. ոճաբանի խորհուրդներըLife.panorama.am-ը գրում է.

Նորաձևությունը նուրբ արվեստ է և դրանով զբաղվելու համար պետք է նաև արվեստագետի հոգի ունենալ: Life.panorama.am-ի զրուցակից, ոճաբան Արփինե Կոշտոյանը մեզ համար «Աշուն-2014»-ի ոճային գաղտնիքները  և ոչ միայն:

-Ըստ Ձեզ, այսօր հայ երիտասարդները ոճային առումով նրբաճաշա՞կ են: Գունային,եղանակային համադրություններին ուշադրություն դարձնո՞ւմ են:

-Գիտեք, եթե տարիներ առաջ Երևանի փողոցներում հանդիպում էինք միայն մուգ, գորշ գույներով հագնված երիտասարդների, ապա այսօր պատկերը բոլորովին այլ է՝ պայծառ գույներն են գերիշխում: Ըստ իս, այսօրվա երիտասարդությունը շատ ճաշակով է, ունի ոճի զգացողություն, կարողանում է հետևել համաշխարհային նորաձևությանը և կրել այն, ինչը համարվում և ակտուալ, և հետ չի մնում համաշխարհային տենդենցներից: Միայն թե կցանկանայի հուշել, որ ոճ կերտելիս հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունը ևս համատեղեն: Հավատարիմ մնալով սեփական ես-ին՝ ունեցեք սեփական ոճ՝ չդառնալով նորաձևության գերի:

-Արփինե, բավական երիտասարդ եք, որքա՞ն ժամանակվա փորձ ունեք այս դաշտում:Հայկական շոուբիզնեսից ձեզ վստահողները շա՞տ են:

-Մեկ տարի, կամ մի փոքր ավելի մասնագիտական կենսագրություն ունեմ: Բայց ասեմ, որ այսօր իրենց ոճերն ինձ են վստահում հանրային մարդիկ, որոնց տարիներ առաջ տեսել էի միայն հեռուստատեսությամբ: Նրանք, թեև ինձանից մեծ են 10 և ավելի տարիներ, սակայն վստահում են ինձ ու օգտվում իմ ստեղծագործություններից: Սա էլ ստեղծագործություն է, քանի որ նորաձևությունն ինձ համար արվեստ է, իսկ արվեստում ամեն ինչ պետք է հասնի կատարելության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ