Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ


15:30 , 23 հոկտեմբեր, 2014

Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներPanorama.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: