15:18 , 23 հոկտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ աշխատող հղիների շրջանում բողոքի ալիք բարձրացրած օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է աշխատող հղիներին տրամադրվող նպաստի չափը կրճատել:
Օրենսդրական փոփոխությունները կատարվել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում:
«Աշխարհի ոչ մի երկրում հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում: Վերջին 4 տարիներին այս նպաստներից բխող ծախսերը բյուջեում ավելացել են շուրջ 3 անգամ: 2014թ-ի համար նախատեսված 8.5 մլրդ դրամի փոխարեն նախատեսվում է տրվող նպաստների քանակը հասցնել 12 մլրդ-ի: Մենք ուսումնասիրել ենք երեխաների ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը, և հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը և տեսել ենք, որ սրանք 3 անգամ չեն շատացել»,-ասաց Ասատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ