14:00 , 23 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Ղրիմի և Հայաստանի միջև գործելու է ուղիղ ավիաչվերթ: Այս մասին «Ինտերֆաքս»գործակալությանն ասել է Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը: Պաշտոնյայի խոսքերով, նոյեմբերի 16-ից գործելու է Սիմֆերոպոլ - Երևան չվերթը, որն իրականացնելու է «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը:
«Տոմսերի վաճառքն արդեն իրականացվում է և արդեն կան գնորդներ», - ասել է Ցուրկինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ