13:06 , 23 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ի պատասխան հակափաստարկներին առ այն, որ եռյակը իշխանությունների կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ստորագրման հետաձգումը ներկայացնում է որպես հասարակական ճնշման արդյունք, այն դեպքում, երբ ըստ ընթացակարգի՝ հայեցակարգը հավանության արժանանալուց հետո տասն ամսվա ընթացքում նախագահին պետք է ներկայացվի բարեփոխումների մշակված նախագիծը, ասում է, որ «եթե ընթացակարգով այդպես էր նախատեսվում, ապա «ինչո՞ւ էր նախապես հայտարարվում, որ հոկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը ստորագրելու է սահմանադրական բարեփոխումների փաթեթը»։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե համամիտ չէ այդ կարծիքի հետ և շարունակեց պնդել, տրամաբանությունն է հուշում, թե հանրահավաքային գործընթացի մեկնարկը ՀՀ Նախագահին որոշակի մտավախությունների մեջ է դրել։
«Որովհետև հիմնական մեր բողոքը հենց ուղղված է սահմանադրական փոփոխություններին, որն իրականացնելու իրավունքը համարում ենք Սերժ Սարգսյանը չունի, որովհետև, եթե գործող Սահմանդրությունն այսօր իրենք չեն հարգում և ոտնահարում են ամեն րոպե, ապա նման իշխանությունը իրավունք չունի սահմանադրության մեջ որևէ փոփոխություն մտցնելու, որովհետև չհարգված Սահմանադրությունն ի՞նչ է նշանակում փոխել, ուրեմն փոխում են իրենց հարմարեցնելու համար»,-նշեց նա։
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ իշխանությունն էր կանխատեսել, որ հնարավոր է, որ քաղաքական զարգացումներն այնպիսի ընթացք ստանան, որ Նախագահ Սերժ Սարգսյանը չստորագրի այն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ