12:49 , 23 հոկտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր 12:30-ին, կառավարության շենքի առջեւ մի խումբ մտահոգ քաղաքացիներ կանցկացնեն բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ: Araratnews.am-ի լրագրողն այս պահին տեղեկացնում է, որ մի խումբ մտահոգ անձիք, որոնց թվում են նաև հղի կանայք, Կառավարության շենքի մոտ են և բարձրացնում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ իրենց դժգոհությունները:
Ցուցարարների կարծիքով Կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ