12:36 , 23 հոկտեմբեր, 2014Orer.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժարականի մասին դիմումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյնաը շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ կատարած աշխատանքի համար.«Շնորհակալություն պարոն Ղազարյանին, նա դահլիճում չի, բայց լսում է: Պարոն Ղազարյանն անցնում է այլ աշխատանքի»:
Որոշումը կայացվեց՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը։
Անկախ նրանից, որ Ղազարյանը իշխանական համակարգի մաս էր և զերծ չէր թերություններից՝ նրա ներկայությունը կառավարման համակարգում որոշակի ցիվիլ էլեմենտներ էր մտցնում. Ղազարյանը ինտելեկտուալ, կիրթ և համեստ անձնավորություն է: Բայց քանի որ Հայաստանում այդ հատկանիշները բացարձակապես անհրաժեշտ չեն պետության ղեկավարման գործում՝ նրան ուղղակի կուլտուրական ձևով դուրս հրավիրեցին…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ