«Վնուկովո» օդանավակայանի ղեկավարները հրաժարական են տվել


11:37 , 23 հոկտեմբեր, 2014

Galatv.am-ը գրում է․

«Վնուկովո» օդանավակայանի գլխավոր տնօրեն Անդրեյ Դյակովը եւ նրա տեղակալ Սերգեյ Սոլնցեւը հրաժարական են տվել Falcon օդանավի աղետի պատճառով:

«Հոկտեմբերի 20-ի ողբերգական իրադարձության կապակցությամբ հրաժարական են ներկայացրել միջազգային օդանավակայանի տնօրենը եւ նրա տեղակալը: Նրանց դիմումը բավարարվել է, եւ Անդրեյ Դյակովն ու Սերգեյ Սոլնցեւն ազատվել են իրենց ծառայողական պարտականություններից»,- հաղորդում են օդանավակայանի մամլո ծառայությունից:

«Վնուկովո» օդանավակայանի 4 աշխատակիցներ որպես կասկածյալ բերման են ենթարկվել եւ հարցաքննվել ավիավթարի գործով, ինչի հետեւանքով զոհվել էր ֆրանսիական նավթային Total ընկերության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ