11:09 , 23 հոկտեմբեր, 2014Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք նիստում քննարկելու է մարզպետի ազատման հարցը: Կառավարության օրակարգում նշվում է, որ Էդգար Ղազարյանն ազատվելու է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: