11:02 , 23 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
«Որքանով ես տեղյակ եմ որևէ լրագրող եռյակի առաջնորդների հանդիպմանը չի մասնակցել: Եվ դժվար, թե երեք առաջնորդները որևէ մեկին ինչ-որ բան ասած լինեն, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, ուստիև դա ընդամենը ընթերցող ապահովելու համար գրված մի բան է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով այսօրվա մամուլում տեղ գտած այն լուրին, թե եռյակի հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհել է Լևոն Տեր-Պետրոսյանից:
Հիշեցնենք, նախօրեին կայացել է եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների հանդիպումը, որը տևել է բավականին երկար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ