«Հրապարակ». Պատգամավորների լեզվակռիվը շարունակվել է միջանցքում


08:20 , 23 հոկտեմբեր, 2014

 «Ազգային ժողովը գնալով վերածվում է գեղի կլուբի, որտեղ երեսփոխաններն անցնում են անձնական վիրավորանքների:

Վարդան Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի թեժ բանավեճից հետո, ընդմիջման ժամին, արդեն առանց բարձրախոսների, լեզվակռվի են բռնվել Վարդան Այվազյանն ու Զարուի Փոստանջյանը, ով նիստի ժամանակ օգնության է հասել Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Այվազյանին սաստելով:

Ընդմիջմանն արդեն պատգամավորներն իրար մեղադրել են «փողոցային» լինելու մեջ, և լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Վարդան Այվազյանը կորցրել է տիրապետումը. «Քո մարդն ա մեղավոր, որ դու ստեղ ես»,-ասել է նա Փոստանջյանին»,-գրում է թերթը: