«Առավոտ». Փնտրենք սկզբունքային լուծումներ


08:12 , 23 հոկտեմբեր, 2014

 «Հայաստանում անընդհատ կրկնվող իրավիճակները, երկու տասնամյակից ավելի չլուծվող սոցիալական խնդիրները, քաղաքական անփոփոխ հռետորաբանությունն ու գործելաոճը՝ իշխանության կողմից՝ բրեժնևյան-լճացածիշխանություն, քաղաքականություն մտածելու, որ անհրաժեշտ է փնտրել ավելի ֆունդամենտալ, ավելի սկզբունքային լուծումներ, քան առաջարկում է ներկայիս քաղաքական վերնախավը:

 Գուցե կամ միամիտներ, որոնք հավատում են «մի քիչ համբերեք, լավ կլինի», կամ «որ մենք գանք, լավ կլինի» տիպի խոսակցություններին՝ դա էլ կարելի է վերագրել մեր դյուրահավատությանը:

Քաղաքական դաշտի բոլոր խաղացողներն արդեն հասցրել են մի շրջան գալ ու գնալ, բոլորն իրենց դրսևորել են «լավ» (այն իմաստով, որը ժողովուրդն է ակնկալում) երբեք չի եղել:

Չի էլ լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ա/ մենք չենք վերահաստատել անկախ պետություն ունենալու մեր ցանկությունը, բ/ մենք չենք որոշել, թե ինչպիսի պետությունում ենք ուզում ապրել»,-գրում է թերթը: