Միթե՞ այսքան աղքատ է մեր իշխանությունների կադրերի բանկը


03:10 , 23 հոկտեմբեր, 2014

 Մի քանի օր առաջ հայտնել էի մտավախությունս առ այն, որ հնարավոր է Տարածքային Կառավարման նախարարի պաշտոնն արժանանա ԱԽՔ-ի ճակատագրին: Ինչևէ, մինչ օրս նոր նախարարի անունը հայտնի չէ, իսկ հավանական թեկնածուների շրջանառությունը վերջին օրերին դադարեց: Այսպես թե այնպես, առանց նախարար նախարարությունը չի կարող մնալ: Բայց շատ ավելի լուրջ է կադրերի նման աղքատիկ բանկը: Մի՞թե իշխանությունները չունեն թեկնածուներ այդպիսի կարևոր ոլորտներում: Ի վերջո, հրաժարականները երբեք «պատահական» չեն լինում, և մինչև նրանց հանրայնացումը «հզոր» իշխանությունը պարտավոր է ունենալ փոխարինողների: