ԻԼԻՊ-ի զինյալները թունավոր գազ են կիրառել Քոբանիում


00:32 , 23 հոկտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք վերջին մի քանի շաբաթների ընթացքում փորձում են գրավել Քոբանի քաղաքը, թունավոր գազ են կիրառել տեղական աշխարհազորայինների դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ծայրահեղականները թունավոր գազանման նյութ են կիրառել Քոբանիի արևելքում տեղի ունեցող պայքարի ընթացքում:

Ներկա պահին քրդական բժիշկները համապատասխան սարքավորում չունեն գազի տեսակը որոշելու համար: