21:55 , 22 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հրաժեշտի ասուլիսի ընթացքում ասել է, թե տեղյակ չէ Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Արցախ հրավիրելու նախաձեռնության մասին:
«Խնդիրն այն է, որ այդ հրավերի մասին խոսվել է Բակո Սահակյանի հետ «Ամերիկայի ձայնի» լրագրողի հարցազրույցի ժամանակ: Խոսելով նման հրավերի մասին՝ Նախագահը չի խոսել կոնկրետ փաստաթղթի, կոնկրետ նամակի, այնտեղ գրված տեքստի, ստորագրության մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ