19:40 , 22 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Անհայտ անձը կրակ է բացել Կանադայի մայրաքաղաք Օտտավայում գտնվող Ազգային ռազմական հուշահամալիրի մերձակայքում, որը երկրի խորհրդարանից շատ հեռու չի գտնվում: Դրանից հետո հրաձիգը ներխուժել է Կանադայի խորհրդարան և մոտ 30 կրակոց արձակել: Այս մասին գրում է BBC-ն:
Կրակողը տվյալ պահին վնասազերծված չէ: Զինվորականներից մեկը վիրավորվել է: Նշվում է, որ երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը լքել է խորհրդարանական շինությունների համալիրը և այժմ անվտանգության մեջ է: