Ջենիֆեր Լոպեսի՝ Լաս Վեգասում ելույթների հոնորարը կարող է կազմել 26 մլն դոլար


20:47 , 22 հոկտեմբեր, 2014

upload-06-pic4_zoom-1000x1000-452581in.am-ը գրում է․

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում The Axis հարթակի հետ պայմանագրի վերջնական փուլում է, հայտնում է TMZ-ը:

Եթե գործարքը կայանա, Լոպեսի հոնորարը The Axis-ում 1 ելույթի համար կկազմի 350 000 դոլար: Լոպեսի պայմանագիրը նախատեսում է 72 համերգ, շաբաթական 3 անգամ 1 կամ 2 տարում: Նախագծի վերջում Լոպեսի հոնորարը Լաս Վեգասում ելույթներից կկազմի 26,3 մլն դոլար:

Համեմատության համար՝ Բրիթնի Սփիրսը նույն հարթակում ելույթների մասին պայմանավորվել էր 310 000 դոլարով 1 շոուի համար և ծրագրում է այնտեղ 96 համերգ տալ 2 տարում: Վերջում Սփիրսն այնտեղ կվաստակի 29,7 մլն դոլար: