18:46 , 22 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Հայտնի ամերիկացի բռնքամարտիկ Մայք Թայսոնը շուտով կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ: Այս մասին հայտարարել է փրոումոթոր Վլադիմիր Խրյունովը:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենա Մայք Թայսոնի` «Թայսոն. Անողոք իրականություն» գրքի շնորհանդեսը: «Մայքին հեռակա կարգով կտրվի Ռուսաստանի գրողների միության անդամատոմս»,-ասել է Խրյունովը: Ինքը` Մայք Թայսոնը, Մոսկվայում կլինի նոյեմբերին և կդառնա բռնցքամարտի երեկոյի մասնակից: