Զբոսաշրջիկների համար լավագույն քաղաքները 2015 թ.


18:32 , 22 հոկտեմբեր, 2014

pic_1d0412c797c0ff7723ce49ffd3a8520f1in.am-ը գրում է․

Վաշինգտոնը ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենահետաքրքիր քաղաքը 2015 թ.: Lonely Planet պարբերականի փորձագետները հարցման հիման վրա կազմել են համապատասխան ցուցակ, որում ընդգրկվել է 10 քաղաք:

2015 թ. ամենահետաքրքիր քաղաքների վարկանիշային ցուցակը հետևյալ տեսքն ունի.

Վաշինգտոն (ԱՄՆ)
Էլ-Չալթեն (Արգենտինա)
Միլան (Իտալիա)
Ցերմաթ (Շվեյցարիա)
Վալետա (Մալթա)
Պլովդիվ (Բուլղարիա)
Սալիսբերի (Մեծ Բրիտանիա)
Վիեննա (Ավստրիա)
Չեննաի (Հնդկաստան)
Տորոնտո (Կանադա)

Լավագույն բնակավայրերն ընտրելիս հատուկ չափանիշներ չեն եղել: Այսպես, Վաշինգտոնը նշել են մեծ թվով թանգարանների համար, գաստրոնոմիկ բազմազանության և սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության համար: Միլանն առանձնացրել են «գրեթե վախեցնող էլեգանտության» համար, Տորոնտոն՝ Pan American Games-ի հետ կապված, որոնք քաղաքում կանցկացվեն 2015 թ.: