Հռոմի պապն ու Վ. Պուտինը` առաջնորդներ, որոնց անհնար է արհամարհել. The New York Times


18:14 , 22 հոկտեմբեր, 2014

GalaTV.am-ը գրում է․

The New York Times-ի վերլուծաբան Թոմաս Լ. Ֆրիդմենը նշում է, որ այսօր իր մոտ ամենաուժեղ էմոցիաներն են արթնացնում երկու առաջնորդներ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նրանցից մեկն իր մեջ մարմնավորում է այն ամենը, ինչ կցանկանայինք տեսնել առաջնորդից,  մյուսը` ինչ չէինք ցանկանա: Մեկն իշխում է 1,2 միլիարդ կաթոլիկների վրա, մյուսը` 9 ժամային գոտիների: Մեկն անդադար մեզ հիացնում է կարեկցելու իր կարողությամբ, մյուսը նրանով, թե ինչ աստիճանի առաջնակարգ ավազակ դարձավ: Սակայն երկուսից ոչ մեկին էլ հնարավոր չէ արհամարհել. երկուսն էլ ծայրահեղ մեծ ազդեցություն են ունենում այսօր աշխարհի վրա»,- շարունակում է հեղինակը:

«Նայեք` ինչպես է վերջին շրջանում իրեն պահում Պուտինը. նրա բանակն անուղղակիորեն կապված է եղել Ուկրաինայի երկնքում մալազիական օդանավը խփելու հետ, իսկ նրա «ԿԳԲ-ն» ոչ միայն փորձում է կծել Ուկրաինայից մի մեծ պատառ, այլ նաև կծոտում է Էստոնիային, Վրաստանին ու Մոլդովային, և այս ամենը արվում է «ռուսալեզուներին» պաշտպանելու պատրվակով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ