Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Անրի Ռենոյին


16:12 , 22 հոկտեմբեր, 2014

Էդվարդ  Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Անրի ՌենոյինYerkir.am-ը գրում է․

Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։   Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել:   Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար` դեսպան Ռենոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ