15:48 , 22 հոկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Կնոջ պայուսակում ամենակարևորը շպարի պարագաներն են: Նույնիսկ մասնագիտացված խանութերում կարող եք տեսնել կոսմետիկ կեղծ միջոցներ: Կեղծն իրականից տարբերելու մի քանի տարբերակներ:
Փաթեթավորում
Նախ և առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաթեթավորմանը: Կոսմետիկ միջոցը պետք է լավ փաթեթավորված լինի: Ոչ մի դեպքում օրգինալ միջոցի տուփը չի կարող լինել պատռված, ճմռթված կամ անհամաչափ պատրաստված: Բացի այդ, փաթեթաորման համար օգտագործված ստվարաթուղթը, պոլիէթիլենային թաղանթը կամ սովորական թուղթը չպետք է լինեն անհարթ: Կտրվածք, սոսնձի մնացորդներ կամ կպչուն ժապավեններ դրա վրա չպետք է լինեն:
Մակնշում
Կարդացեք տուփի վրա արված մակնշումը: Կեղծ ապրանքների վրա ապրանքանիշի անունը հիմնականում փոփոխված է` դրանում բացակայում կամ փոխված են լինում մեկ կամ մի քանի տառեր: Իրական կոսմետիկ արտադրանքի վրա անպայման պետք է լինեն ոչ միայն ապրանքի անվանումը, այլև տեղեկություններ արտադրողի, բաղադրության, պահպանման եղանակի ու ժամկետների մասին: Տուփի վրայի բոլոր տառերը պետք է հստակ երևան, իսկ ներկը չպետք է մաքրվի կամ մատների վրա հետք թողնի:
Հուշում և ուղեցույց
Սովորաբար օրիգինալ ապրանքանիշի տուփի մեջ լինում են հրահանգներ` մի քանի լեզուներով: Եթե տուփի մեջ եղած թուղթն ավելի շատ հիշեցնում է կարճ հուշաթերթիկ, քան հրահանգ, ապա նշանակում է, որ ձեր ձեռքինը կեղծ ապրանք է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ