15:59 , 22 հոկտեմբեր, 2014Մարդիկ անփութորեն են վերաբերվում իրենց իսկ առողջությանը։ Մարզասրահներում անցկացրած ժամերն ու առողջ սննդակարգը կարող են ապարդյուն լինել, եթե Դուք տանը և աշխատավայրում անփութորեն եք վերաբերվում Ձեր առողջությանը։ «Blognews»--ի խմբագրությունն առանձնացրել է 5 տարածված վնասակար սովորություն, որոնք մարդիկ ամեն օր կրկնում են։ Նրանք դրանք համարում են անվնաս սովորություններ, թեպետ իրականում այդ սովորությունները քայքայում են նրանց առողջությունը։


Ատամների լվացումը թթու մթերքների, մասնավորապես մրգերի ու հյութի օգտագործումից հետո կարող է թուլացնել ատամների էմալը։ Ըստ Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական բաժնի գիտնականների հետազոտությունների՝ այս վատ սովորությունը հանգեցնում է ատամների գունազրկմանը ու նպաստում է ատամների վրա ճաքերի առաջացմանը։
Լուծումը՝ գոլ ջրով ողողում
Եթե նախընտրում եք ատամները լվանալ ճաշելուց հետո, ավելի լավ է խոզանակով լվանալու փոխարեն բերանը ողողել ջրով և սպասել 40 րոպե, մինչ թքի մեջ առկա կալցիումը կվերամիներալիզացնի էմալի թուլացած մասերը։ Դրանից հետո կարող եք համարձակորեն ատամի մածուկով ու խոզանակով մաքրել ատամները։

Քաղաքային ավտոմայրուղիների օդի աղտոտվածության մակարդակը կարող է 10 անգամով գերազանցել քաղաքամերձ բնակավայրերի օդի աղտոտվածության մակարդակը։ Այս մասին ասել է Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնական Սքոթ Ֆրուինը։ Ավտոմեքենաներից արտազատվող դիզելային գոլորշիները նպաստում են գլխացավերի, քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։
Լուծումը՝ վերաշրջանառություն (рециркуляция)
Որպեսզի չշնչեք ավտոմեքենաների արտազատած գազերը, փակե՛ք պատուհանները ու միացրե՛ք օդորակչի օդի վերաշրջանառության ռեժիմը: Դոկտոր Ֆրուինի հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ սա 4 անգամով կնվազեցնի վնասակար մասնիկների ազդեցությունը Ձեր առողջության վրա։

Պոլիպրոպիլենից պատրաստված տարաները, որոնք բիսֆենոլ А չեն պարունակում, լավ, սակայն ոչ կատարյալ տարբերակ են։ Միկրոալիքների ազդեցության տակ սննդամթերքի մեջ կարող են ընկնել ֆթալաթթուներ, որոնք խանգարումներ են առաջացնում օրգանիզմի հորմոնալ համակարգում։ Առողջապահության հարցերով զբաղվող Ժերմեն Բակ Լուին նշում է, որ դրանք կարող են բացասաբար ազդել նաև տղամարդկանց սերմի վրա։
Լուծումը՝ ապակե տարաների օգտագործում
Միկրոալիքային վառարանում սննդամթերք տաքացնելու համար օգտագործե՛ք բացառապես ապակե տարաներ։ Բացի այդ, կարելի է սնունդը նրբաթիթեղի (ֆոլգայի) մեջ փաթաթել, որպեսզի այն տաք մնա։

Ըստ Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցների կողմից Սան Դիեգոյում անցկացված հետազոտությունների՝ ՃՏՊ-ի մեջ ընկնելու հավանականությունը 46%-ով ավելի շատ է այն մարդկանց շրջանում, ում արյան մեջ ալկոհոլի կենտրոնացումը 0.1 պրոմիլ է։ Լիովին սթափ վարորդների շրջանում ՃՏՊ-ի հավանականությունը անհամեմատ ավելի ցածր է։
Լուծումը՝ լավ սնվել գարեջուր խմելուց առաջ
Ընկերների հետ երեկոյան բար գնալուց առաջ մի լավ սնվեք։ Այս կերպ Դուք կկարողանաք 30%-ով նվազեցնել ալկոհոլի պարունակությունը արյան մեջ:

Ֆլորիդայի համալսարանի աշատակիցների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մենեջերները, ովքեր 21:00-ից հետո իրենց սմարթֆոններն օգտագործում են աշխատելու համար, քնից արթնանում են հոգնատանջ վիճակում։ Բացի այդ, քնի պակասի դեպքում բարձրանում է կաթված ստանալու հավանականությունը։ Այս մասին են փաստում Սինգապուրում անցկացված հետազոտությունները։
Լուծումը՝ ինտերնետի օգտագործման սահմանափակում
Մի՛ լիցքավորեք Ձեր գեջիթը ննջարանում։ Եթե չեք ցանկանում քնելուց առաջ անջատել հեռախոսը, ապա գոնե երեկոյան իննից հետո անջատե՛ք էլ. փոստի ծանուցումները։ Եթե ինչ-որ շտապ բան լինի, Ձեզ անպայման կզանգահարեն և կհայտնեն այդ մասին։ Ու վերջապես, կտրվե՛ք «Facebook»-ից։