Համացանցում հայտնվել է «Վնուկովո» օդանավակայանի ավիավթարի վերակառուցման տեսանյութը


15:00 , 22 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

Օդանավը, որում գտնվել է ֆրանսիական Total նավթային ընկերության նախագահը, կործանվել էր «Վնուկովո» օդանավակայանում լույս երեքշաբթի գիշերը:

Համացանցում հայտնվել է ավիավթարի վերակառուցման տեսանյութը: Վթարի հետևաքնով զոհվել է ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին:

Տեսանյութը հայտնվել է YouTube-ում՝ 1stVideoChannel ալիքում: Համակարգչային գրաֆիկայի միջոցով ցուցադրված են Falcon-50 ինքնաթիռի թռիչքի և պայթյունի պահերը:

Ընկերության ղեկավարից բացի ևս 3 մարդ է զոհվել: Քննության տվյալներով՝ օդաչուն կարող էր հարբած լինել, չնայած նա ու նրա փաստաբանը հերքում են դա: