Եթե մի բան անում ենք, եկեք շնորհքով անենք. Հրանտ Բագրատյան


14:37 , 22 հոկտեմբեր, 2014

Araratnews.am-ը գրում է․

Hrant-Bagratyan3

Այսօր Ազգային Ժողովում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր և ԱԺ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանին՝ սահմանապահ շրջաններում  հարկային արտոնություններ տրամադրելու մասին:

«Եթե մի բան անում ենք, եկեք շնորհքով անենք: Ձև կա, շնորհք կա: Հիմա այս արտոնությունը, որ տալիս ենք, ո՞ւմ ենք տալիս և ի՞նչ ենք տալիս և ինչքա՞ն ժամանակով: Մի հատ ուրիշ դիտողություն էլ անեմ Ձեզ: Դուք տեսել եք, որ հարկային արտոնություն տան այն մասով, որը համայնքների եկամուտն է: Ո՞վ է տեսել, որ ուրիշի հարսով փեսային լավություն անեն: Այն, ինչը վերաբերում է եկամտահարկին, ապա տեղականը այլ է, որ բերում ենք հանրապետական բյուջե: Եթե մենք նորմալ օրենք ունենայինք, եկամտահարկի ու շահութահարկի մեծ մասը պետք է մնար տեղերում: Այդպես է ամբողջ ախարհում, Ռուսաստանում, բացի Հայաստանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ