14:23 , 22 հոկտեմբեր, 2014
168.am-ը գրում է․
Այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայանքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ թեժ վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Վարդան Այվազյանի միջև: «Էս օրենքի բովանդակության 90%-ը կապ չունի սահմանամերձ շրջանների հետ: Ճանապարհներ, բնապահպանություն, սաղ խառնում եք իրար ու ասում եք, որ տալիս եք հարկային արտոնություն: Էս օրենքով ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ դուրս են գալու ցույցի ու ասեն՝ չենք ուզում ձեր արտոնությունը, հանեք»,- ասաց Ն.Փաշինյանը: Ըստ նրա՝ սահմանամերձ շրջանները կառավարությունը չի կարող որոշել, քանի որ կա սահմանամերձ շրջանների զարգացման օրենքը, որով սահմանամերձ են համարվում նաև հայ-թուրքական սահմանի բոլոր գյուղերը. «Կառավարությունը չի կարղ դա փոխել»: Փաշինյանը նաև նկատեց, որ սահմանամերձ համայնքների տատիկ, պապիկները ամեն օր մազ չեն կտրում, բայց ամեն օր գազի ու լույսի փող են տալիս: «Օրենքն ամբողջությամբ կարդացեք: Սույն օրենքը վերաբերում է կառավարության ցանկով հաստատված սահմանամերձ գյուղերին»,- ասաց Վ.Այվազյանը: Նրա խոսքով՝ ցույց անողը վաղը էլի ցույց կանի: Այվազյանը համոզվածություն հայտնեց, որ շրջանառության հարկից բողոքողները 58 հազարի շեմից դուրս են գալու, եթե նորմալ վճարեն. «Իրենց ռեալ շրջանառությունը ցույց չեն տալիս: Վարչարարության հստակ գործիքներ գտնելը իմ ու ձեր գործն է»: Այվազյանը նշեց, որ հարկային բեռի թեթևացում է գնում, բոլոր օրենսդրական նախաձեռնոթյուններով կառավրությունը թեթևացնում է. «Տատիկ պապիկները էդ խանութից են հաց առնում, կոշիկը, որ ջարդվում է, իրենք են սարքում, բայց ուրիշ ծառայություն էլ կա: Չի կարելի օրենքի կեսը կարդալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ