Ծիածանային դիետա՝ նիհարելու և օրգանիզմը ամրապնդելու համար


14:02 , 22 հոկտեմբեր, 2014

72Elq.am-ը գրում է․

Նիհարելու ու օրգանիզմը ամրապնդելու համար պարտադիր չէ ենթարկվել <<կտտանքների>>. բավական է ընտրել ճիշտ դիետա, որ կլինի հաճելի ու միաժամանակ առողջարար: Այժմ քանի դեռ մրգերն ու բանջարեղենները չեն վերջացել, կա իրական հնարավորություն օգտվել առիթից ու սկսել նիհարել ու ամրացնել օրգանիզմը: Լավագույն դիետաներից մեկն այժմ, իհարկե, այսպես կոչված ծիածանային կամ գունավոր դիետան է: Այս դիետան ենթադրում է, որ պետք է ուտել միայն 7 գույնի մրգեր և բանջարեղեններ: Ցանկալի է, որ սնվելիս պահպանեք համաչափությունը, այսինքն յուրաքանչյուր գույնի միրգը կամ բանջարեղենը ուտեք հավասար քանակությամբ: Իսկ, թե որ գույնի միրգն ու բանջարեղենը ինչով է օգտակար և ինչպիսի արդյունք կտա կներկայացնենք ներքևում: Եվ այսպես Ձեզ եմ ներկայացնում ծիածանային կամ գունավոր դիետան ու դրա բաղադրիչները: Կարմիր Կարմիր մրգերն ու բանջարեղեններն իրենց գույնը ստանում են լիկոպենից ու անտոցիանից, որոնք մարդու օրգանիզմում կատարում են հակաօքսիդատների դեր: Այս հակաօքսիդատները հզոր հակաքաղցկեղային միջոցներ են, բացի այդ դրանք պարունակում են վիտամին A և C ու բջջանք: Գումարած սրան կարմիր մրգերն ու բանջարեղենները արյան մեջ նվազեցնում են խոլեստերինի քանակը, իջեցնում են զարկերակային ճնշումը և չեզոքացնում են անառողջ սննդի հետևանքները: Նարնջագույն և դեղին Նարնջագույնն ու դեղինն դրանք բետա-կարոտին են: Բետա կարոտինը իր հերթին A խմբի վիտամինների մի տեսակ է, որը կտրուկ բարձարցոնւմ է օրգանիզմի իմունային համակարգի արդյունավետությունը: Նարնջագույն և դեղին մրգերն ու բանջարեղենները նաև նպաստում են սրտի աշխատանքին, օգտակար են աչքերի և մաշկի համար: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, ֆոսֆոր, մագնիում, երկաթ և կալցիում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ