Մինիմալիստական տատուներ, որոնք դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր չեն սիրում դաջվածքներ


13:16 , 22 հոկտեմբեր, 2014

Սեուլում բնակվող ու ստեղծագործող տատու արվեստի մասնագետ Seoeon-ի աշխատանքներն այնքան նուրբ ու զուսպ են, որ դրանցից հոգնելու ու դրանցից ազատվել ցանկանալու  վախը միանգամից անհետանում է։ Seoeon-ի ձեռագիրն իրենից պարզ գծեր, պաստելային գույներ ու երկրաչափական պատկերների համադրություն է ներկայացնում, որով նա ստեղծում է դաջվածքների յուրահատուկ դիզայնը, որոնք տարբերվում են մեր օրերում այդքան տարածված կոպիտ ու ծանր դաջվածքներից։ Նույնիսկ եթե տատուների սիահար չեք, այս աշխատանքները անհնար է, որ ձեզ դուր չգան իրենց նրբությամբ։