03:06 , 22 հոկտեմբեր, 2014 Ոչ ոք չի պնդում, որ Հայաստանի ոստիկանությունն անթերի է աշխատում, սակայն չի կարելի անտեսել նաև, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիներին համակարգն էապես բարեփոխվել է՝ ավելի մոտենալով հասարակությանը:
Հասկանում եմ «Նախախորհրդարանի» ցասումը՝ Ալեք Ենիգոմշյանի միջադեպի հետ կապված: Բայց եկեք համաձայնենք նաև, որ նախորդ տարիներին ոստիկանության որևէ բարձրաստիճան սպա չէր իջնի ցուցարարների մոտ ու պարզաբանումներ չէր տար: Այսօր դա տեղի է ունեցել:
Ներքին համոզում ունեմ, որ միջադեպի բոլոր մանրամասները կպարզվեն, ու հենց ոստիկանապետի կողմից մեղավորները կպատժվեն: