01:30 , 22 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է`
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը անսովոր սպառնալիքներով է ելույթ ունեցել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ծավալած քաղաքական քարոզարշավի դեմ բողոքարկող ուսանողների հասցեին: Տղամարդը սպառնացել է երիտասարդներին Էբոլա հաճարակով վարակել, եթե նրանք չդադարեցնեն իրենց բողոքի ակցիան, գրում է RT-ն:
«Ես հենց նոր եմ Տեխասից եկել: Ինձ մոտ Էբոլայի համաճարակ է, և հիմա ես այն ձեզ կփոխանցեմ»,- ասել է 63-ամյա Լարի Միթչելը: Նշվում է, որ դեմոկրատը լիզել է իր ձեռքը և փորձել այն մաքրել ներկա գտնվողներից մեկի վրա:
Օքլենդի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանություններից: