ԱՄՆ-ը Իսլամական պետության դեմ պայքարի համար արդեն ավելի քան 400 միլիոն դոլար է ծախսել


00:38 , 22 հոկտեմբեր, 2014

3840537Araratnews.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար մոտ 424 միլիոն դոլար է ծախսել: Այս մասին հաղորդել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին:

Նրա խոսքերով՝ այդ գումարը ծախսվել է իսլամիստների դեմ ռազմական գործողության իրականացման վրա: «Միջինում օրական 7,5 միլիոն դոլար է ծախսվել», – նշել է ամերիկացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

http://araratnews.am/amn-eh-islamakan-petuthyan-dem-paykhari-hamar-arden-aveli-khan-400-milion-dolar-e-tcaxsel/