Համացանցի անջատումը կնպաստի խաղաղությանը. Կադիրով


23:39 , 21 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ համացանցի անջատումը կնպաստի խաղաղությանը:

Ըստ Կադիրովի` նախկինում հեշտ էր աշխատել, երբ մարդը քարոզ էր կարդում, իսկ այժմ ամեն տեղ ինտերնետ կա, և երիտասարդությունը սիրում է այնտեղից քարոզներ լսել. «Ժամանակին ես երազում էի, որ մեր պետությունում ինտերնետն աշխատի, բայց հիմա ես այն անջատելուն կողմ եմ»:

Բացի դրանից, ինտերնետը նպաստում է վահաբիստական գաղափարախոսության տարածմանը, այդ կապակցությամբ, իր խոսքով, իմամները ստիպված են աշխատել սոցիալական ցանցերում: