Հռոմի պապը հանդիպելու է Թուրքիայի նախագահին և պատրիարք Բարդուղիմեոսին


23:25 , 21 հոկտեմբեր, 2014

Հռոմի պապը հանդիպելու է Թուրքիայի նախագահին և պատրիարք ԲարդուղիմեոսինPanorama.am-ը գրում է․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին այցելելու է Թուրքիա: Եռօրյա այցի ընթացքում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսին: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիին:

Հռոմի պապի եռօրյա այցը սկսվելու է նոյեմբերի 28-ին: Սկզբում նա լինելու է Անկարայում, որտեղ այցելելու է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, այնուհետ նախագահական պալատում հանդիպելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բացի այդ, Հռոմի պապը հանդիպելու է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ