Արքայազն Հարին հարգել է ԴԱԻՇ-ի կողմից գլխատված բրիտանացու հիշատակը


22:39 , 21 հոկտեմբեր, 2014

o-PRINCE-HARRY-facebook1in.am-ը գրում է․

Մանչեսթեր այցի ժամանակ արքայազն Հարին չնախատեսված կանգառ է կատարել, որպեսզի հարգի մարդասիրական կազմակերպության աշխատակից Ալան Հենինգի հիշատակը, որին գլխատել են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական պետություն) արմատական խմբավորման անդամները: Այս մասին գրում է The Times-ը:

Արքայազնը ծաղիկներ է դրել հուշարձանի մոտ, երբ ճամփորդել է Մեծ Մանչեսթեր կոմսությունում: Արքայական աղբյուրը պնդում է, որ Հարին ցանկացել է զոհվածի հիշատակը հարգել պատշաճ ձևով: