Ա՜խ, այդ կախարդական հեղուկը, որին անվանում են օծանելի՜ք


22:27 , 21 հոկտեմբեր, 2014

 Լավ օծանելիքը երբեմն կարող է ավելի մեծ տպավորություն թողնել, քան,օրինակ, ամենաշքեղ զգեստը. նրանով քեզ կարող են նկատել, այն երբեմն քո փոխարեն կարող է պատմել բնավորությանդ ու նախասիրություններիդ մասին կամ տարիներ անց նույն բույրը կստիպի, որ քեզ կրկին հիշեն։
Հետևաբար ճիշտ է այն կինը, ով, թեկուզ ուշանալով շատ կարևոր գործնական հանդիպումից, երկար է ընտրություն անում օծանելիքի խանութում՝ իբր չնկատելով իր կողքի տղամարդու փնթփնթոցը կամ ձանձրույթ արտահայտող դեմքը։

Աղջիկներ, դե գրեք, տեսնեմ՝ որո՞նք են ձեր սիրելի բույրերը։