22:19 , 21 հոկտեմբեր, 2014
Newmag.am-ը գրում է․
1. Պաշտպանվեք` արևից: Առավել արդյունավետ են արևապաշտպան քսուքները, քան հակակնճիռային կրեմները: Օգտագործեք քսուքներ` ուլտրամանուշակագույն A և B ճառագայթների դեմ` 15-ից ոչ ցածր պաշտպանող ինդեքսով: Մի մտածեք, թե ցուրտ վայրում եք ապրում, և ամառը համեմատաբար շոգ չէ: Արևը բոլոր տեղերում էլ նույն կերպ է ազդում: Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը ոչ միայն արևոտ, նույնիսկ ամպամած եղանակին:
2. Աչքերը ևս պետք է պաշտպանել արևի ճառագայթներից: Վառ արևին աչքերը կկոցելը կնճիռներ է առաջացնում և խորացնում եղածները: Որակյալ ակնոց կրելը նախևառաջ կանխարգելում է կատարակտի առաջացումը:
3. Մի ծխեք: Ծխելը երիտասարդության ամենագլխավոր թշնամիներից մեկն է: Այն բերում է խոր կնճիռների՝ վաղաժամ առաջացման, դեմքը չափից դուրս չոր և գունատ է դառնում: Ծխելը դանդաղեցնում է վերքերի լավացումը և ճնշում մաշկի բջիջների ինքնավերականգնման ունակությունը:
4. Ճիշտ սննդակարգ: Սա կարող է լավացնել ձեր առողջական վիճակը և արտաքին տեսքը: Այս առումով բավական արդյունավետ է միջերկրածովյան դիետան` հարուստ բանջարեղենով, մրգերով, ձկնեղենով, ընդեղենով, ընկույզով և ձիթապտղով: Խուսափեք շաքարի և պարզ ածխաջրերի չափաքանակը չարաշահել: Դրանք բարձրացնում են արյան մեջ ինսուլինի և խոլեստերինի մակարդակը:
5. Խուսափեք քաշի կտրուկ տատանումներից: Պարբերաբար գիրանալն ու նիհարելը թուլացնում են մաշկը և բացասաբար ազդում օրգանիզմի ինսուլինային զգայունության վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ