20:32 , 21 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ամազոնի բրազիլական լողավազանում սարդի նոր տեսակ է հայտնաբերվել, որին անվանելեն The Beatles լեգենդար խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնի անունով` Bumba lennoni: Սարդը պատկանում է Theraphosidae ընտանիքին: Այս տեսակի մասին տեղեկությունները հայտնվել են ZooKeys ամսագրում:
Նոր տեսակի անվանումը որոշել է հետազոտության հեղինակներ Ֆերնանդո Պերես Միլեսուն, Ալեշանդրե Բոնալդոն և Լաուրե Միլյոն: Բոլոր նրանք լիվերպուլյան հայտնի քառյակի մեծ սիրահարներն են:
Այս նոր տեսակը, ինչպես բոլոր թռչնակեր-սարդերը, պատված է թունավոր մազիկներով, որոնք վնասում են մաշկը և մյուս զգայուն հյուսվածքները: Գիտնականները ենթադրում են, որ Լենոնի անունը կրող սարդը հիմնականում գիշերային կենսակերպ է վարում: