Դուք ինձ չեք կարող հանձնարարություն տալ. Փաշինյանը՝ կառավարության ներկայացուցչին


18:09 , 21 հոկտեմբեր, 2014

Nikol1Araratnews.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հարցեր ուղղեց ԱԺ-ում «Սահմանամերձ շրջաններին հարկային արտոնություններ տալու շուրջ օրենք»-ի առաջարկով հանդես եկող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:

«Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան Դուք ասացիք, որ իմ ներկայացրած առաջարկին ծանոթ չեք սահմանամերձ գյուղերի հետ կապված: Զարմացած եմ, քանի որ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր Ձեզ նայել, թե այդտեղ ողջամիտ առաջարկ կար թե ոչ։ Դուք այստեղ ասում եք՝ ծանոթ չեմ: Ձեր մոտ ուրիշ զգայարաններով են որոշո՞ւմ՝ ողջամիտ է թե ոչ: Կառավարությունում այս թեմայով աշխատանքային խումբ կար, և իմ ներկայությամբ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով առաջին զիջումը պետք է լինի այդ շրջաններում կոմունալ վճարների փոխհատուցումը: Եվ այստեղ նստածները, ովքեր արգելակում էին իմ առաջարկի մուտքը քառօրյա, ասում էին, որ այո, կոմունալ վարձերի գծով զիջումներ պետք է արվեն: Անընդհատ Ձեր խոսքի մեջ ասում եք սահմանապահ համայնք. այդպիսի կատեգորեա չկա, որտեղից եք վերցրել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ