17:50 , 21 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ժաննա Ֆրիսկեն 1 տարվա բացակայությունից հետո վերադարձել է Մոսկվա՝ հայտնում է SUPER.ru-ն:
Ռուս պապարացիներին հաջողվել է լուսանկարել նկատելիորեն նիհարած երգչուհուն, որը այս ընթացքում պայքարում էր քաղցկեղի դեմ:
Երգչուհին ամուսնու՝ Դմիտրի Շեպելյովի ու որդու՝ Պլատոնի հետ Մոսկվա է ժամանել Չինաստանից, որտեղ հիվանդության բուժման նոր կուրս էր անցնում:
Բուժման ընթացքում Ժաննան նկատելիորեն փոխվել է՝ նիհարել է, սկսել ինքնուրույն տեղաշարժվել՝ հրաժարվելով հաշմանդամի սայլակից:


