Ծնվել է 478 երեխա` 253 տղա և 225 աղջիկ


17:38 , 21 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Հոկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39712 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4231 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 806 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հոկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 478 երեխա` 253 տղա և 225 աղջիկ: