16:30 , 21 հոկտեմբեր, 2014GalaTV.am-ը գրում է.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր մարդիկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի որոնումներ են իրականացնում և մտադիր են նրան չեզոքացնել, սակայն չեն կարողանում գտնել: «Այդ ավազակների ղեկավարը` ոմն Բաղդադին, մեկ անգամ ինչ-որ մի տեղ քարոզչությամբ է հայտնվել ու դրանից հետո անհետացել է, իմ մարդիկ փնտրում են նրան, սակայն ոչ մի տեղ չեն գտնում»,- հայտարարել է Կադիրովը լրագրողներին:
Ավելի վաղ Կադիրովն արդեն հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիին հավաքագրել է ամերիկացի գեներալ Դևիդ Փեթրեուսը, ով ավելի վաղ եղել է Իրաքում բազմազգ ուժերի հրամանատար, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, զբաղեցրել է ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը: Նա իր պաշտոնից հեռացել է այս տարվա սեպտեմբերին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԿՀՎ-ի 59-ամյա ղեկավարը սիրավեպ է ունեցել իր կենսագրի` լրագրող Փոլա Բրոդուելի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ