15:20 , 21 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Ռուսաստանի վաստակավոր օդաչու Յուրի Սիտնիկը Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցած վթարը որակել է ամոթալի:
«Իմ գնահատմամբ, սա ամենաբացասական ու տարօրինակ դեպքն է, որ տեղի է ունեցել Ռուսաստանում»,-«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է նա:
Օդաչուի խոսքով, տեղի ունեցածը վկայում է «օդանավակայանի ղեկավարության միջակության, վերահսկողության բացարձակ բացակայության մասին»: Նա նշել է, որ քննության ժամանակ պետք է հաշվի առնվեն բոլոր հնարավոր վարկածները, սակայն հավանական է, որ կարգավարները գտնվել են ալկոհոլի ազդեցության ներքո:
Պետդումայում ևս քննադատել են տեղի ունեցածն ու այն համարել երկրի իմիջին ու տնտեսությանը հասցված ուժեղ հարված: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, մասնավորապես նման տեսակետ է հայտնել Պետդումայի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման ու ձեռնարկատիրության հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Եմելյանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ