Բանավեճ եւ վիրավորանքներ՝ ԱԺ-ում. «Տգետ, սակավամիտ, սադրիչ, ամբարտավան…» (Տեսանյութ)


15:00 , 21 հոկտեմբեր, 2014

Բանավեճ եւ վիրավորանքներ՝ ԱԺ-ում. «Տգետ, սակավամիտ, սադրիչ, ամբարտավան…» (Տեսանյութ)Aravot.am-ը գրում է․

«Մեր որոշ գործընկերներ այս ամբիոնից խոսում էին որպես դատավորի, դատախազի, ԱԱԾ ներկայացուցչի կամ օտարերկրյա ագենտի լեզվով, որը ցանկալի չէ: Հիշում էին հանցագործություններ, իհարկե, անտեսում էին 90-ական թվականները: Ես խորհուրդ կտայի, որ չմտնեն մարդկանց ընտանիքներ եւ դեռ չսպիացած վերքերը նորից բորբոքեն՝ իրենց քաղաքական շահարկումներին հագուրդ տալու: Խորհուրդ չեմ տա նման ոճով, որովհետեւ այդ կորուստները բավականին ծանր են եղել այդ ընտանիքների համար: Մարդկային չեմ համարում դա»,- այսօր ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին խոսելու փոխարեն անդրադարձավ նախորդ օրը նիստի ընթացքում ընդդիմադիրների ելույթներին: Մասնավորապես, խոսքը Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի ելույթների մասին էր: Նիկոլ Փաշինյանը խոսել էր Մարտի 1-ի  եւ Աղվան Հովսեփյանի ապօրինությունների մասին, Զարուհի Փոստանջյանը պետական դավաճանության հոդվածով դատավճիռ էր կարդացել ընդդեմ Սերժ Ազատի Սարգսյանի: Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ «Այս ամբիոնից խոսվեց պետական դավաճանության մասին: Գիտեք, ականատես եղանք պետական դավաճանության դասական օրինակին: Այս պառլամենտի ամբիոնն օգտագործվում էր՝ Ադրբեջանին ապատեղեկատվություն տալու, կեղծ նյութեր էին տրամադրվում: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա մեր երկրի նախագահի եւ մեր ոչ բարեկամ երկրի նախագահի հանդիպումը, դրանից առաջ: Ինձ համար հասկանալի է, որ Արեւմուտքից բավականին գումարներ են ներհոսում այստեղ, եւ մեր որոշ գործընկերներ պատվերներ են կատարում: Այս դահլիճում երեկ զգացի ալիեւյան նավթադոլարների հոտ: Կարծես թե արդեն ֆինանսավորման ուղղությունները փոխվել են, այդտեղից են ֆինանսավորում ստանում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ