Հոկտեմբերին այլևս ձյան տեսքով տեղումներ չեն լինի


14:48 , 21 հոկտեմբեր, 2014

232066141404983104Nyut.am-ը գրում է․

Վերջին երկու-երեք օրերին հանրապետությունում տեղումներ դիտվեցին անձրևի, իսկ Սյունիքում՝ ձյան տեսքով. Գորիսում 5 սմ բարձրությամբ ձյան ծածկ է առաջացել:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գիշերը ողջ հանրապետությունում ջերմաստիճանի նվազում է գրանցվել, բացառությամբ Արարատյան դաշտի. լեռնային շրջաններում գիշերը մինչև 6 աստիճան ցուրտ է գրանցվել:

«Անցած տարի առաջին ձյունը տեղացել է հոկտեմբերի 7-ին, մինչդեռ այս տարի հոկտեմբերի 18-19-ին, այն էլ` միայն Սյունիքում»,- շտապեց ձյան տեղումների հետ կապված քաղաքացիների անհանգստությունը փարատել Զ. Պետրոսյանը՝ ընդգծելով, որ առաջիկա օրերին ձյան տեսքով և ընդհանրապես տեղումներ հանրապետությունում չեն սպասվում. «Անձրևի տեսքով տեղումներ են սպասվում շաբաթ-կիրակի օրերին հանրապետության հյուսիսային շրջաններում: Ցուրտն այս անգամ հանրապետություն թափանցեց Հյուսիս արևելքից և խորացավ դեպի հարավ, այդ իսկ պատճառով տեղումներ դիտվեցին հարավ-արևելյան շրջաններում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ