Չհիվանդանալու կանոնները


14:24 , 21 հոկտեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Ձմռանը մեկ ամիս ու մի քանի օր է մնացել: Ցուրտ օրերի հետ վերադառնում են գրիպն ու հարբուխը, մրսածությունը: Թվում է, թե արդեն անգիր գիտենք` ինչ պետք է անել չհիվանդանալու համար. տաք հագնվել, շատ թեյ խմել ` կիտրոնով: Գիտենք, բայց հիանդանում ենք` բարձր ջերմություն, թուլություն, հազ եւ դժվարացած շնչառություն: Շատերս արդեն համակերպվել ենք մտքի հետ, որ տարեկան ամենաքիչը երկու անգամ ջերմությամբ ու հարբուխով պետք է պառկենք: Բայց ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել, եթե մենք ՍՈՎՈՐԵՆՔ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼ: Դրա համար նախ պետք է հասկանանք ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ:

gestion-stress-au-travail1. ՍԹՐԵՍ

Վիճակագրությունը ցույց է տվել, որ ժամանակավոր անաշխատունակության ամենաշատ թերթիկները գործատուները ստանում են երկուշաբթի օրերին, ամենաքիչը` ուրբաթ: Դա բացատրվում է սթրեսով, որ ապրում են մարդիկ` առաջիկա ծանր աշխատանքային շաբաթվա առիթով եւ այն դրական էմոցիաներով, որ ունենում են հանգստյան օրերից առաջ: Երկուշաբթիների կրկնվող սթրեսն, ի վերջո, հիվանդանալու պատճառ է դառնում:

2. ՆԵՐՔԻՆ ԲՈՂՈՔ

Երբ աշխատանքը հոգնեցրել է, եւ այլեւս անհնար է թվում առավոտյան դժկամորեն գործատեղ հասնել, բայց արձակուրդին դեռ շատ ժամանակ կա, միակ ելքը ենթագիտակցորեն օդորակիչի տակ կանգնելն է, միջանցիկ քամով զովանալը եւ….հիվանդանալը:

3. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Ցանկալի է, որ շրջապատի մարդիկ հետաքրքրվեն մեր վիճակով, նարինջ ու թուրինջ առաջարկեն, չուշացնեն Կոլդրեքսի հերթական բաժակը: Դա բոլորին է հաճելի, բայց ոչ այլ ինչ է, քան պատրանք ու շահարկման ճանապարհ:

cold4. ՈՒԺԵՂ ՑՈՒՐՏ

Սա այն ցուրտն է, որից դողում են բոլոր բջիջները` առանձին-առանձին, եւ միակ ցանկությունն այդ ժամանակ, որ ունենում ենք, անհապաղ տաքանալն է:

5. ԹԵԹԵՎ ՑՈՒՐՏ

Վառ օրինակ` աննկատ միջանցիկ քամի կամ դավաճան օդորակիչ, որ դանդաղ, բայց կայուն խլում են առողջությունը: Սա ամենավտանգավոր ցուրտն է:

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ

1. Աշխատավայրում սթրեսի դեմ կարելի է պայքարել կամ վերաբերմունքի փոփոխությամբ, ամեն ինչ սրտին մոտ չընդունելով, կամ պարզապես փոխելով այն:

happy-at-work2. Ներքին բողոքի դեպքում կարելի է հիմնավորումներ եւ մոտիվացիաներ գտնել` աշխատանքի գնալու համար, կամ, ինչպես նախորդ տարբերակում, փոխել աշխատանքը, զբաղվել ավելի հաճելի գործով: Եթե պարզապես ձանձրույթ է միօրինակությունից, կօգնի մի քանի օրով արձակուրդը` ճամփորդություն, հաճելի եւ հետաքրքիր մարդիկ, թարմ զգացողություններ:

3. Անուշադրության կենտրոնից դուրս գալու եւ ավելորդ տանջանքներից խուսափելու համար արդյունավետ է երեկոն ընկերների հետ անցկացնելու տարբերակը: Դա քիչ ժամանակ ծախսելով սոցիալական շփման անհրաժեշտ չափաբաժինը ստանալու լավագույն ձեւերից է: Որքան հաճախ դուրս գանք մարդամեջ, այնքան քիչ «կցանկանանք» հիվանդանալ: Իսկ եթե հանկարծ սիրահարվենք, ամեն ինչ ավելի գունեղ կլինի:

4. Ուժեղ ցրտին ավելի հեշտ է դիմակայել, որովհետեւ այն նկատելի է, «ազնվորեն» զգացնել է տալիս իրեն: Եվ երբ «զրնգում են» մեր ատամները, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում տաքանալու համար, կամ ել դիմանալու` կամային որոշում ենք ընդունում: Հենց սա է ուժեղ ցրտին դիմանալու գաղտնիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ