Նախարարը՝ մշակութային օջախները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի մասին


14:12 , 21 հոկտեմբեր, 2014

Նախարարը՝ մշակութային օջախները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի մասինPanorama.am-ը գրում է․

ՀՀ քաղաքաշինության նախարարը նախօրեին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է հանրապետությունում գործող մշակութային օբյեկտների` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված լինել-չլինելու խնդրին:

Իրավիճակի գնահատման համար նախարարը հանձնարարել է աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությանը` այս համատեքստում սեղմ ժամկետում ուսումնասիրություններ կատարել ՀՀ տարածքում` ներկայացնելով գործող մշակութային օջախներում տիրող պատկերը, մասնավորաբար` ինչ վիճակում են մուտքերը, ինչ տոկոս են կազմում թեքահարթակներ ունեցող օբյեկտներն ընդհանուրի մեջ և այլն: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ քաղաքաշինության նախարարը նշել է, որ տվյալների հավաքագրումից և իրավիճակը գնահատելուց հետո միայն հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել խնդրին լուծում տալու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ