13:33 , 21 հոկտեմբեր, 2014
21tv.am-ը գրում է․
Քաթարի երրորդ էմիր շեյխ Համադ Բեն Խալիֆա Ալ Թանիի երկրորդ կինը՝ Մոզա Բինթ Նասեր Ալ Միսնեդը ծնվել է 1959-ին Քաթարում, ապա ընտանիքի հետ ապրել Եգիպտոսում։
18 տարեկանում ամուսության նպատակով վերադարձել է հայրենիք և ներկայում ոչ միայն Քաթարի էմիրի երեք կանանցից մեկն է, ոչ միայն 7 երեխաների՝ 5 տղաների և 2 աղջիկների մայր, այլև արաբական արքայական ընտանիքների կանանցից միակը, որը բարեգործությունից բացի այլ զբաղմունք ունի և շատ արդյունավետ գործունեություն է ծավալել երկրի զարգացման հարցում։
Մոզա Բինթ Նասեր Ալ Միսնեդը մասնակցում է երկրի խորհրդարանի աշխատանքներին, գլխավորում է Քաթարի կրթության, գիտության և հանրային զարգացման հիմնադրմաը։
Քաթարի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետն ավարտած և ԱՄՆ բուհերում մասնագիտացում ստացած Մոզա Նասերը ԶԼՄ-ների ազատ գործունեությանը նպաստող Արաբական դեմոկրատական հիմնադրամի հիմնադիր նախագահն է և 225 մլն ներդրում բերած Քաթարի գիտությունների և տեխնոլոգիաների պարկի նախաձեռնողը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ