Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Եվա Ռիվասի


12:12 , 21 հոկտեմբեր, 2014

Այս երկու՝ առաջին հայացքից իրենց զբաղմունքով և արտաքինով միմյանց հետ կապ չունեցող կանայք իրականում լուրջ ընդհանրություններ ունեն: 
1. Մեկը շոու բիզնես մտավ քաղաքական աջակցությամբ, մյուսը քաղաքականությունն է ընդհուպ մոտեցրել շոու բիզնեսին:
2. Եվա Ռիվասը Եվրատեսիլում զբաղեցրեց մոտավորապես այն տեղը, ինչ Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում:
3. Եվա Ռիվասը, որպես ոչ ստանդարտ քայլ, մերկ ֆոտոսեսսիա արեց, Զարուհին տեսախցիկին լեզու էր ցույց տալիս: (Այս պարագայում հանդիսատեսը միանշանակ շահեց։)
4. Եվա Ռիվասին վերջերս արդեն համարյա մոռացել էին: Զարուհուն ևս ահագին ժամանակ հիշող չկար:
5. Եվա Ռիվասը իր վրա ուշադրություն բևեռելու համար ոտքով կոճակ է սեղմում: Զարուհին սեփական անձի մասին հիշեցնում է բարձրագոչ, սակայն իմաստազուրկ և անօգուտ ելույթներով: Կարևորը հանդիսատեսի վրա համարձակ կնոջ տպավորություն թողնելն է... և այսպես շարունակ: