12:02 , 21 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ մասնավոր թռիչքն իրականացնելիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, որից երեքն անձնակազմի անդամներն են:
Օդանավի միակ ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին էր: Նա երկուշաբթի Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Մեդվեդևի անցկացրած Օտարերկրյա ներդրումների խորհրդակցական խորհրդի հավաքին:
«Գազետա.ռու»-ն նշում է, որ Total-ի ղեկավարը դեմ էր Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին:
Աղետի հետաքննությամբ զբաղվում է Միջպետական ավիացիոն կոմիտեն՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մասնագետների մասնակցությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է երկուսից ավելի մարդու մահ:
Այս պահին մի քանի վարկած է առաջ քաշվում` օդաչուների, կարգավարների, ձյուն մաքրող մեքենայի վարորդի մեղավորությունը, ռուսական լրատվամիջոցներին ասել են Մոսկվայի քննչական վարչությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ